«Բարսելոնան» հուլիսի 29-ին հայտարարեց «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեի տրանսֆերի մասին:
Ինչպես հայտնում է իսպանական մամուլը, կատալոնական ակումբն արդեն նոր տրանսֆերային նպատակ է դրել։
Ակումբը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվային:
Պորտուգալացին անգլիական թիմում է 2017 թվականից:
























































