Կրիշտիանու Ռոնալդուն հերթական մեկնաբանությունն է գրել երկրպագուների ինստագրամյան հրապարակման տակ՝ անվանելով իրեն արքա։
ՄՅՈՒ-ի հարձակվողը մեկնաբանություն է գրել իրեն նվիրված երկրպագուական էջի գրառման տակ, որում հավաստիացվում է, որ նա չի մասնակցելու «Ատլետիկոյի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ ընկերական խաղերին։
«Կիրակի օրը արքան խաղալու է»,- գրել է պորտուգալացին՝ նկատի ունենալով «Ռայոյի» դեմ խաղը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ֆուտբոլիստը մեկնաբանություն էր գրել ֆաների մեկ այլ գրառման տակ։
























































