Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի ՄՅՈՒ-ի հերթական նախամրցաշրջանային խաղը։ Պորտուգալացին բացակայում է Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղի հայտացուցակից։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 30-ին Օսլոյում։
Թիմի կազմում ներկգրավված են նորեկներ Քրիստիան Էրիկսենը և Լիսանդրո Մարտինեսը։
Ռոնալդուն բաց էր թողել նաև թիմի հավաքները՝ Թայլանդում և Ավստրալիայում։ «Ատլետիկոյի» դեմ խաղը նախամրցաշրջանում կլինի 5-րդ հանդիպումը, որ Ռոնալդուն բաց է թողնում։
























































