«Մանչեսթեր Յունայթեդը» մերժել է «Ատլետիկոյի»՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանին պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի հետ փոխանակելու առաջարկը: Այս մասին հայտնում է AS-ը:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ռոնալդուն մանկունացիների ղեկավարությունը հայտնել է, որ ցանկանում է խզել իր պայմանագիրը: Պորտուգալացին մտադիր է նոր թիմ գտնել, որը նոր մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում: Թեև, ՄՅՈՒ-ն մտադիր չէ բաց թողնել ֆուտբոլիստին:
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին ակումբի կազմում բոլոր մրցաշարերում 38 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
2021 թվակաի ամռանը «Ատլետիկոն» վարձակալել է Գրիզմանին «Բարսելոնայից»՝ երկու մրցաշրջանով: Այդ ժամկետից հետո մադրիդցիները պարտավորված կլինեն գնել ֆրանսիացուն «Բարսելոնայից»՝ 40 մլն եվրոյի դիմաց, եթե երկու մրցաշրջանի ընթացքում նա մադրիդցիների կազմում 50%-ից քիչ խաղերի մասնակցի:
























































