Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին պաշտպան Կիրան Տրիպյերը, ով այժմ հանդես է գալիս «Նյուքասլում», խոսել է իսպանական ակումբի մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ հարաբերությունների մասին։
«Սիմեոնեի հետ աշխատելն անհավանական բան է: Նա գիտեր, թե ինչպես եմ ես խաղում: Նա փոխեց իմ խաղը։ Ես շատ բան սովորեցի նրանից»,- ասել է անգլիացին Daily Mirror-ին:
Ֆուտբոլիստը հավելել է, որ կցանկանար՝ մի օր Սիմեոնեն առաջարկ ստանա Պրեմիեր լիգայից։
«Եթե նա չէր կարողանում իր տեսակետը հայտնել, սկսում էր անհանգստանալ, վրդովվել։ Նա երբևէ կհասցնի՞ աշխատել Անգլիայում: Ես կցանկանայի նրան տեսնել Պրեմիեր լիգայում»,- ասել է Տրիպյերը:
Տրիպյերը «Ատլետիկոյում» խաղացել է երկուսուկես մրցաշրջան՝ մասնակցելով 68 հանդիպման, որոնցում կատարել է 10 գոլային փոխանցում։ Նա թիմի հետ 2021 թվականին դարձել է Իսպանիայի չեմպիոն։
























































