Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս ամառ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու մտադրություն ունի, կարիերան շարունակելու ևս մեկ տարբերակ ունի։
Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» երկրպագուներն ակումբի ղեկավարությանը կոչ են անում պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, հայտնում է AS-ը:
Երկրպագուները սոցիալական ցանցերում գործարկել են #CR7aRive հեշթեգը: Արգենտինացի երկրպագուների հրապարակումներում տեղադրված են նաև Կրիշտիանուի լուսանկարները։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ռոնալդուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Լիսաբոնի «Սպորտինգը», Լոնդոնի «Չելսին», Մադրիդի «Ատլետիկոն» և «Նապոլին»:
























































