Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մտադիր է քննարկել Կրիշտիանու Ռոնալդուի հետ ֆուտբոլիստի ապագան, հայտնում է The Sun-ը։
Լեգենդար մարզիչը կփորձի համոզել Ռոնալդուին հաջորդ մրցաշրջանում մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Ռոնալդուն ցանկանում է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Իր հերթին, ակումբի ղեկավարությունը ձգտում է պահել հարձակվողին։
Նախորդ մրցաշրջանի վերջում ՄՅՈՒ-ն չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերել՝ Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով միայն վեցերորդ տեղը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել մինչմրցաշրջանային շրջագայությունը: Նախօրեին նա անցել է բոլոր անհրաժեշտ թեստերն ու սկսել մարզվել։
«Մանչեսթեր Յունայթեդի» հաջորդ ընկերական հանդիպումը կկայանա հուլիսի 30-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ, որի երկրպագուները նախկինում դեմ էին եղել Ռոնալդուի վարձակալությանը:
























































