Սլովակիայի Բանկա Բիստրիցա քաղաքում շարունակվում է Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնը:
Մեդալակիր դարձած ձյուդոիստների շարքում են Հայաստանի առայժմ երկու պատվիրակներ Վահե Աղասյանը (55 կգ) և Արտակ Թորոսյանը (73 կգ), ովքեր դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Տղաներից յուրաքանչյուրը իր հաշվին գրանցել է չորս հաղթանակ, մեկ պարտություն և դարձել բրոնզե մեդալակիր:
Հուլիսի 28-ին տատամի կելնի Գոռ Կարապետյանը (81 կգ):