«Նյուքասլի» սեփականատերերը պատրաստ են ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալան Սեն-Մաքսիմենից, հայտնում է Goal-ը:
«Կաչաղակները» արդեն հայտնել են՝ որքան են գնահատում իրենց ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։ Ակումբը խաղացողին գնահատել է 48 միլիոն եվրո:
Սեն-Մաքսիմենի տրանսֆերի հավակնորդների թվում են լոնդոնյան երկու ակումբներ՝ «Չելսին» և «Տոտենհեմը»: «Արիստոկրատները» Ալանի մեջ այլընտրանք են տեսնում Ռաֆինյա Դիասին, ով նախընտրեց տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»։
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆրանսիացին Պրեմիեր լիգայի 35 խաղում դարձել է 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































