Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը շարունակում է հավատարիմ մնալ «Տոտենհեմին»: Չնայած Մյունխենի «Բավարիայի» հետաքրքրությանը, հարձակվողը նախատեսում է նոր աշխատանքային պայմանագիր կնքել «Տոտենհեմի» հետ:
Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, խաղացողը նախընտրում է աշխատել իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի ղեկավարությամբ:
Հարին կարծում է, որ այս մարզիչով թիմն ունակ է պայքարել տիտղոսների համար։ Այդ կապակցությամբ Քեյնը պատրաստ է քննարկել համագործակցության երկարաձգումը։
29-ամյա հարձակվողը «Տոտենհեմում» հանդես է գալիս 2011 թվականի հունվարից։ Հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի կեսերը։
























































