«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի ուզում վիրահատել աջ ծունկը։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Պոգբան մարզման ժամանակ վնասվածք էր ստացել։ Բուժզննման ընթացքում ֆուտբոլիստի մոտ մենիսկի վնասվածք էր ախտորոշվել։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պոգբան հրաժարվել է վիրաբուժական միջամտությունից ու խորհրդակցում է բուժման այլ մեթոդների վերաբերյալ։ Առաջիկայում նա մի շարք հավելյալ ստուգումներ կանցնի։
Պոգբան «Յուվենտուս» էր վերադարձել այս ամառ։
























































