«Նոթինգհեմ Ֆորեսթը» ձեռք կբերի «Շտուտգարտի» կիսապաշտպանին, ով այս ամառ կլինի ակումբի 12-րդ նոր ձեռքբերումը:
Sky Sports-ը հայտնում է, որ Պրեմիեր լիգայի նորեկը համաձայնեցրել է «Շտուտգարտի» կիսապաշտպան Օրել Մանգալայի տրանսֆերը։ Այսօր ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, նրա տրանսֆերի համար ԱՊԼ-ի նորեկը կվճարի 12,7 մլն ֆունտ (15 մլն եվրո):
Բելգիացին այս ամառ կդառնա նոթինգհեմյան ակումբի 12-րդ ձեռքբերումը: Ներկա տրանսֆերային պատուհանի ժամանակ, այս տրանսֆերը ներառյալ, անգլիական ակումբն արդեն ծախսել է 73,5 մլն ֆունտ (գրեթե 87 մլն եվրո)։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը «Շտուտգարտի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Մարտին նա իր նորամուտը նշեց Բելգիայի հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ խաղում։
























































