Անգլիայի կրիկետի հավաքականի նախկին խաղացող Կևին Պիտերսենը կոչ է արել «Չելսիին» գնել Կրիշտիանու Ռոնալդուին։
Պիտերսենն ակումբին դիմել է թվիթերյան իր էջում․
«Ձեռք բերեք Կրիշտիանուին, «Չելսի», խնդրում եմ»։
Նախկին կրիկետիսը լոնդոնյան ակումբի երկրպագու է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել «Ատլետիկո»։
























































