«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը կարիերան կարող է շարունակել ԱՄՆ-ում:
Daily Star-ը հայտնում է, որ 30-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Դի-Սի Յունայթեդը»: Վաշինգթոնը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչը Ուեյն Ռունին է, որը նախկինում եղել է Ջոնսի թիմակիցը ՄՅՈՒ-ում:
Ջոնսի պայմանագիրը մանկունիացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում Ջոնսը վնասվածք ուներ և ՄՅՈՒ-ի հիմնական թիմի կազմում 5 հանդիպման է մասնակցել:
























































