ՄՅՈՒ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է ԱՊԼ-ում իր ոչ սիրելի ակումբների մասին։
«Ես չեմ սիրում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Պարզ է, «Լիվերպուլը» պատմություն ունի, դրա համար էլ ամեն ինչ մեծ տխրությամբ է ընկալվում։ «Սիթին» չես սիրում, բայց լուրջ պատճառներ էլ չունես այդ ակումբին նման ձևով վերաբերվելու համար։ Դու ուղղակի աճում ես ու հասկանում, որ Մանչեսթերը երկու կողմ ունի․ մեկը հագնում է երկնագույն, մյուսը՝ կարմիր։ «Լիվերպուլի» հետ մրցակցությունը շատ ավելի սուր է զգացվում։ «Էնֆիլդում» երկրպաուներն ուղղակի կարող են խլել քեզնից խաղը։ Եթե նրանց թույլ տաք դա անել, նրանք կարող են ձեզ առանց ոչնչի թողնել։ Ինձ քիչ էր մնում հեռացնեին «Էնֆիլդում» առաջին խաղի ժամանակ, իսկ ես չար խաղացող չեմ ու չէի փորձում որևէ մեկին վնասել»,- Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում Uninterrupted-ը։
























































