«Լացիոյի» նախկին դարպասապահ Թոմաս Ստրակոշան միացել է «Բրենտֆորդին»:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբը հայտարարել է Ալբանիայի հավաքականի դարպասապահի հետ երեք տարվա պայմանագիր ստորագրելու մասին՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
27-ամյա դարպասապահը «Բրենտֆորդին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով՝ «Լացիոյի» հետ պայմանագրի ավարտից հետո:
Նախորդ մրցաշրջանում Ստրակոշան հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում և բաց թողել 36 գոլ:
























































