Հարձակվող Ռահիմ Սթերլինգը, որը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Լոնդոնի «Չելսի», խոսել է իր տրանսֆերի մասին.
«Առաջին հերթին, ես շատ երջանիկ եմ, որ այստեղ եմ: Ես արդեն շատ բաների եմ հասել իմ կարիերայում, բայց տիտղոսներ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ կան, և ես անհամբերությամբ եմ սպասում «Չելսիի» մարզաշապիկով իմ ուղին սկսելուն՝ Թոմաս Տուխելի գլխավորությամբ»,- Սթերլինգի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ 27-ամյա անգլիացի ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել:
Տրանսֆերի արժեքը դեռևս չի բացահայտվում: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 70 մլն եվրո է գնահատում;
























































