Ռահիմ Ստերլինգը հայտարարել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։
27-ամյա կիսապաշտպանն իր սոցիալական ցանցերում հրաժեշտ է տվել ակումբին.
«Ես Մանչեսթեր եմ եկել 20 տարեկանում։ Այսօր ես հեռանում եմ որպես տղամարդ»,- գրել է անգլիացին։
Ստերլինգը կարիերան կշարունակի «Չելսիում»։ Լոնդոնցիները տրանսֆերի դիմաց կվճարեն 47,5 միլիոն ֆունտ ստերլինգ, ևս 2,5 միլիոն նախատեսված է որպես բոնուս։
Ստերլինգը «Սիթիում» է 2015 թվականից՝ «Լիվերպուլից» տեղափոխվելուց հետո։
























































