«Վուլվզը» պայմանագիր է կնքել «Բարնլիի» և Իռլանդիայի հավաքականի պաշտպան Նաթան Քոլինսի հետ:
21-ամյա խաղացողը 5 տարվա պայմանագիր է կնքել «գայլերի» հետ։
«Վուլվերհեմփթոնը» չի հրապարակել տրանսֆերի գումարը, սակայն Transfermarkt-ը հայտնում է, որ այն կազմել է 24,3 միլիոն եվրո:
2021/22 մրցաշրջանում Քոլինսը «Բարնլիի» կազմում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։ Թիմը մրցաշրջանի ավարտից հետո դուրս մնաց Պրեմիեր լիգայից։

























































