Կանանց Եվրոպայի առաջնության խմբային փուլի խաղում Անգլիան հաղթեց Նորվեգիային։ Հանդիպումն ավարտվել է 8:0 հաշվով։ Անգլիական թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բեթ Միդը։
Այս արդյունքը ռեկորդային է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց Եվրոպայի առաջնություններում։ Մինչ այդ ոչ մի թիմ մեկ խաղում վեցից ավելի գոլ չէր խփել։ Տղամարդկանց հավաքականներից ռեկորդը պատկանում է Նիդեռլանդների հավաքականին։
Նաև այս հաղթանակը բրիտանացիների համար 16-րդ անընդմեջն էր։ Վերջին 16 հանդիպումներում գոլերի ընդհանուր տարբերությունը 93:3 է:
Հավելենք, որ Անգլիայի հավաքականը ժամանակից շուտ խմբային փուլի արդյունքներով ապահովեց առաջին տեղը A խմբում և դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։
























































