«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Էրլինգ Հոլանդը լրագրողների հետ զրույցում խոսել է անգլիական ակումբում ապագայի իր ծրագրերի մասին:
«Անցյալ տարի ես խաղացել եմ «Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայում, և մի բան է՝ թիմի խաղը դիտելը հեռուստացույցով, և մեկ այլ բան՝ երբ հանդիպում ես այս թիմին խաղադաշտում»,- ասել է Հոլանդը մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ հույս ունի Պեպ Գվարդիոլայի թիմում բարելավել իր խաղային որակները։
«Ի՞նչն եմ ուզում բարելավել: Ամեն ինչ․ գլխով հարվածներ, ձախ ոտքով հարվածներ, աջ ոտքով հարվածներ, շարժում գնդակով, առանց գնդակի»,- ասել է Հոլանդը։
Հոլանդի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» այս ամառվա ամենախոշոր տրանսֆերներից մեկն է: Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 24 խաղ, դարձել 22 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
























































