«Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, ով ակումբին միացել է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, նշել է Անգլիայի Պրեմիեր լիգայի այն ակումբին, որի դեմ ամենաշատն է ցանկանում խաղալ։
«Ես չեմ սիրում պատասխանել նման հարցերին, բայց… «Մանչեսթեր Յունայթեդ», այո՛», — մեջբերում է Հոլանդին United Zone-ը:
Հիշեցնենք, որ 21-ամյա Հոլանդը մինչ ԱՊԼ տեղափոխվելը «Բորուսիայում» հանդես է եկել 2019 թվականի դեկտեմբերի 29-ից։
Մայիսի 10-ին անգլիական «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց հարձակվողի հետ հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին։ Հոլանդը միացել է «Քաղաքաբնակներին» 2022 թվականի հուլիսի 1-ին։
























































