Ջոն Թերին լուսանկար է հրապարակել ԱՊԼ-ի 2014/15 մրցաշրջանի չեմպիոնական տիտղոսով և գրել․ «Այս մրցաշրջանի յուրաքանչյուր խաղի ամեն րոպեն խաղացել եմ։ Դրանից առաջ Ռաֆան ինձ ասել էր, որ կարող եմ հեռանալ, քանի որ ես արդեն չեմ կարողանում շաբաթական երկու խաղ անցկացնել։
Բայց հետո ինձ զանգահարեց Ժոզե Մոուրինյուն և ասաց, որ նա վերադառնում է տուն, իսկ ես կլինեմ նրա ավագը»։
Հիշեցնենք՝ 2013 թվականի ամռանը Մոուրինյուն փոխարինեց Ռաֆայել Բենիտեսին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ մեկ մրցաշրջան անց երրորդ անգամ հաղթեց Անգլիայի Պրեմիեր-լիգայում, իսկ Թերին հանդիսանում էր թիմի ավագը։
Ի դեպ, սա առաջինը անգամը չէ, որ Թերին բացասական է արտահայտվում Բենիտեսի հասցեին։ Մի անգամ Թերին այսպես էր բնութագրել իսպանացու հետ աշխատանքը․ «Եթե անկեղծ, ապա դժվար էր։ Երբ նա առաջին անգամ եկավ, ես իսկապես անհամբերությամբ էի սպասում Ռաֆայի հետ աշխատանքը սկսելուն, բայց երկրպագուները երբեք չէին ընդունում նրան և ցանկանում էին, որ առաջին իսկ օրից նա հեռանա։ Կարելի է ասել, որ նա բավականին հաջողակ էր, մենք նրա հետ հաղթեցինք Եվրոպա լիգայում, բայց անձամբ ես ցանկանում էի զարգանալ և սովորել»։
























































