«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ չի վարում «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի տրանսֆերի շուրջ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը հետաքրքրված է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլով։
Սակայն գերմանական ակումբը մտադիր չէ բաժանվել 20-ամյա խորվաթից։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա Տորեսը «Դեղին սուզանավի» կազմում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրած 45 խաղում դարձել է երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































