«Բավարիայի» պաշտպան Օմար Ռիչարդսը տեղափոխվել է «Նոթինգհեմ Ֆորեստ», հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա անգլիացու պայմանագիրը Պրեմիեր լիգայի նորեկի հետ նախատեսված է չորս տարով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նոթինգհեմ Ֆորեսթը» մյունխենյան ակումբին 10 միլիոն եվրո է առաջարկել պաշտպանի տրանսֆերի համար։
Նախորդ մրցաշրջանում Ռիչարդսը «Բավարիայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նախկինում նա պաշտպանել է նաև անգլիական «Ռեդինգի» գույները։
Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
























































