«Մանչեսթեր Յունայթեդի» նոր մարզիչ Էրիկ տեն Հագը սկսել է նոր կանոններ ներդնել ակումբում:
Ինչպես հայտնում է Utd Xtra-ն՝ հղում անելով Mirror-ին, մասնագետը կանոն է մտցրել, ըստ որի ակումբի յուրաքանչյուր խաղացող կունենա անհատական սննդակարգ։
Նաև ամսվա կտրվածքով ակումբի անձնակազմը կհետևի թիմի խաղացողների ֆիզիկական աշխատանքին՝ համոզվելու, որ նրանք գտնվում են օպտիմալ մարզավիճակում:
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետը թիմը գլխավորել է այս ամառ։
























































