Թուրինի «Յուվենտուսի» և «Վեսթ Հեմի» նախկին հարձակվող Պաոլո դի Կանիոն գնահատել է Միլանի «Ինտեր» վերադարձած բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի խաղամակարդակը։
«Լուկակուն բավականին արդյունավետ է, բայց նա անկայուն է: Նա չի կարողանում պահպանել խաղամակարդակը յուրաքանչյուր խաղում: Անձամբ ես նրան լավ խաղացող եմ համարում, բայց ոչ համաշխարհային կարգի։
Ռոմելուն վերջերս է վերադարձել «Ինտեր»։ Կարծում եմ, որ նա կուժեղացնի թիմը: Նա այս թիմի հետ արդեն վերցրել է սկուդետոն»,- իտալացու խոսքերն է փոխանցում Football-Italia-ն։
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը Լուկակուին վարձակալել է «Չելսիից»: Պայմանագիրը ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
























































