Իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել մառախլապատ Ալբիոն, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
Ինչպես հայտնում է Fichajes-ը, «կաչաղակների» ղեկավարությունն արդեն առաջարկ է արել «Ռեալին» կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ։
Բրիտանացիները պատրաստ են Ասենսիոյին գնել 25 միլիոն եվրոյով։ Ընդ որում, «սերուցքայինները» ցանկանում են տրանսֆերի վաճառքից ստանալ առնվազն 30 մլն։ Իսկ ահա Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո:
Մարկոն «Ռեալում» հանդես է գալիս 2015 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 42 հանդիպում, դարձել 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































