«Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը հաղորդել է, որ թիմի նորեկ Էրլինգ Հոլանդն ընտրել է խաղային համարը։ Ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա 9 համաի ներքո։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստին արդեն ֆիքսել էին երկրպագուի հետ լուսանկարվելիս՝ ձեռքին 9 համարի մարզաշապիկը։
«Մանչեսթեր Սիթին» Հոլանդի տրանսֆերը գնել է Դորտմունդի «Բորուսիայից»՝ 75 միլիոն եվրոյով։
2021/22 մրցաշրջանում նորվեգացի ռմբարկուն ակումբային մակարդակով անցկացրած 30 խաղում դարձել է 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































