«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը փոխել է մարզաշապիկի համարը։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պորտուգալացին այսուհետ կկրի 8 համարի մարզաշապիկը, որը նախկինում պատկանում էր Խուան Մատային։
Հիշեցնենք, որ Բրունո Ֆերնանդեշը ծնվել է սեպտեմբերի 8-ին։ Նույն համարով կիսապաշտպանը հանդես է գալիս Պորտուգալիայի հավաքականում։
Բացի այդ, կիսապաշտպանը դաջվածք ունի այդ համարով: