Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մինչմրցաշրջանային շրջագայությանը, հայտնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստը արձակուրդից հետո դեռ չի միացել թիմին և վերջին օրերին բաց է թողել մարզումները՝ պատճառաբանելով ընտանեկան հանգամանքները։
Ակումբը չի պատժել խաղացողին. հուլիսի 8-ին «Մանչեսթեր Յունայթեդը» կմեկնի Բանգկոկ՝ նախամրցաշրջանային շրջագայության, իսկ Ռոնալդուն թիմի հետ չի լինի։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոնալդուն ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, որին «Մանչեսթեր Յունայթեդն» այս տարի չի մասնակցի , իսկ նրա գործակալ Ժորժե Մենդեշը փորձում է նոր ակումբ գտնել պորտուգալացու համար։
























































