Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու կիսապաշտպան Արտակ Դաշյանի մամուլի ասուլիսը.
«Ուսումնասիրել ենք մրցակցին: Լավ թիմ է ու ունի որակյալ ֆուտբոլիստներ: Հավաքականում անցկացրած խաղերից հետո միանգամից միացել եմ թիմին ու դադար չեմ ունեցել: Մենք շատ ժամանակ չունենք, քանի որ մեծ թվով նոր ֆուտբոլիստներ ունենք, խաղակցվածության պակաս բնականաբար կա, բայց մեր նոր ֆուտբոլիստները որակյալ են»,-ասել է Դաշյանը:
Հիշեցնենք, որ ՉԼ որակավորման առաջին փուլի «Փյունիկ» – «Կլուժ» խաղը կկայանա հուլիսի 5-ին ու կսկսվի 20:00-ին: