Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն այցելել է Բարսելոնայի մարզաբազա բազա։
Պակյաոյի համար էքսկուրսիան անձամբ վարել է Բարսելոնայի նախագահ Ժոան Լապորտան:
Պակյաոն ընտանիքի հետ այցելել է ակումբի թանգարան, եղել է «Կամպ Նոուի» տնային մարզադաշտում, ինչպես նաև ուսումնասիրել է հանդերձարաններն ու այլ հարմարությունները:
Պակյաոն լուսանկարվել է Չեմպիոնների լիգայի գավաթի հետ։ Նրան հատկապես գրավել է ֆիլիպինյան ծագումով «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պաուլինո Ալկանտարայի պատմությունը, ով 1912-1927 թվականներին 357 խաղում 369 գոլ է խփել։
Այցի ավարտին Պակյաոյին նվիրել են «Բարսելոնայի» մարզաշապիկը։