«Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում ամփոփել է Վանաձորի «Լոռիի» հետ երեկ անցկացրած խաղը, որը կայացել է Անթալիայի հավաքի շրջանակում ու ավարտվել ոչ-ոքի` 1:1 հաշվով.
«Լոռիի» դեմ խաղաց մեր երկրորդ թիմը: Ցանկանում էինք, որ «Լվովի» բոլոր ֆուտբոլիստները բավարար խաղաժամանակ ստանան հավաքի ընթացքում:
Արդյոք գո՞հ եմ 1:1 հաշվից. կարևոր էր, որ վնասվածքներ չունեցանք: Զգացվում է, որ թիմը հոգնել է: Մենք երկար ժամանակ է` հավաքի մեջ ենք: Հիմա տղաները կվերադառնան տուն, ֆուտբոլիստները դրական լիցքեր կստանան իրենց սիրելիների հետ շփումներից»,- ասել է Եղիշե Մելիքյանը:
«Լոռիի» մամուլի քարտուղարությունը ներկայացրել է հանդիպման գոլերի տեսանյութը: