«Չելսին» և «Տոտենհեմը» հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեով: Այս մասին գրում է The Telegraph-ը։
Հաղորդվում է. որ ինքը՝ ֆուտբոլիստը, կցանկանար տեղափոխվել «Չելսի», որի կազմում նախկինում արդեն խաղացել է։
Այնուամենայնիվ, «Տոտենհեմը» նույնպես լրջորեն է տրամադրված ու կանի ամեն ինչ 27-ամյա հոլանդացուն ձեռք բերելու համար։
























































