ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը գործկոմի հեռավար նիստ է անցկացրել Լոզանի նստավայրում :
Հաշվետվությամբ հանդես են եկել կազմակերպության հանձնաժողովների, վարչակազմի, ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեների պատասխանատուները և այլոք:
Ելնելով բռնցքամարտի համայնքի շահերից, ՄՕԿ-ը մարզաձևի միջազգային ասոցիացիային (IBA) չի թույլատրել 2024թ. Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի որակավորման մրցումներ անցկացնել:
Բռնցքամարտը 2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկելու հարցը դեռ մնում է անորոշ :
Հիշեցնենք, որ ՄՕԿ-ը կազմակերպել էր նաև նախորդ՝ Տոկիոյի խաղերի որակավորման մրցումները: