«Նյուքասլ Յունայթեդը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի երրորդ մարզաշապիկը։
Թիմի պահեստային մարզաշապիկը պատրաստված է սպիտակ և կանաչ գույներով՝ կրկնելով մարզահագուստի գույները, որն օգտագործում է Սաուդյան Արաբիայի հավաքականը։
2021 թվականի հոկտեմբերին «Նյուքասլ Յունայթեդը» ձեռք բերվեց Սաուդյան Արաբիայի կառավարության Հանրային ներդրումների հիմնադրամի (PIF) կողմից՝ 300 միլիոն ֆունտ ստեռլինգով:

























































