«Արսենալն» իր պաշտոնական կայքում հայտնել է ամերիկացի դարպասապահ Մեթ Թերների հետ պայմանագիր կնքելու մասին։
28-ամյա դարպասապահը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Նյու Ինգլանդից»։
Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է կնքել «զինագործների» հետ և վերցրել 30-րդ խաղային համարը։
Մեթը ԱՄՆ-ի հավաքականի դարպասապահն է, որի կազմում նա անցկացրել է 18 հանդիպում, ներառյալ թիմի բոլոր վեց հանդիպումները՝ 2021 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթում, որն ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց։
























































