«Չելսիի» նախկին դարպասապահ Պետր Չեխը լքել է լոնդոնյան ակումբի տեխնիկական խորհրդականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
40-ամյա մասնագետն այս պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի ամառվանից։ Չեխը «Չելսիում» խաղացել է 2004-ից 2015 թվականներին։
Օրերս Մարինա Գրանովսկայան ևս հեռացել է լոնդոնյան ակումբի մարզական տնօրենի պաշտոնից։
Հիշեցնենք, որ այս ամառ «Չելսին» հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին։ Թոդ Բոլիի գլխավորած կոնսորցիումը պաշտոնապես դարձել է ակումբի սեփականատերը։ 2004 թվականից «Չելսիի» նախկին սեփականատերը ռուս գործարար Ռոման Աբրամովիչն էր։
























































