«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն համաձայնության է եկել «Ատլետիկո Պարանաենսեի» հետ: Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
37-ամյա բրազիլացին երկու տարվա պայմանագիր կկնքի բրազիլական ակումբի հետ։
Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2013 թվականի ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը «Սիթիի» կազմում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է այս ամսվա վերջին։
























































