«Մանչեսթեր Սիթիի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «զինագործները» ֆուտբոլիստի գործակալի հետ լիովին համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները: Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Հնարավոր տրանսֆերի բոլոր մանրամասները համաձայնեցված են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբները բանավոր համաձայնության են եկել 45 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց խաղացողի տրանսֆերի շուրջ։
Նախորդ մրցաշրջանում Ժեզուսը Պրեմիեր լիգայում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
























































