Մադրիդի «Ռեալը» հայացքն ուղղել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Սալահը չի կարող համաձայնության գալ «Լիվերպուլի» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ. «Ռեալը» պատրաստվում է օգտվել ստեղծված իրավիճակից։
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Լիվերպուլի» շարքերը լքել է հարձակվող Սադիո Մանեն։ Սենեգալցին կարիերան կշարունակի Բունդեսլիգայում։ Նա երեք տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։
























































