«Չելսիի» կիսապաշտպան Հաքիմ Զիյեշը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մարոկկացին մեծ հավանականությամբ ամռանը կունենա նոր ակումբ։ Ըստ աղբյուրի՝ վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»։
Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները մոտակա օրերին ակտիվ ընթացք կստանան։ 29-ամյա ֆուտբոլիստը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո, 2021/2022 մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ և կատարելով 6 գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի և լոնդոնցիների միջև ներկայիս պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։
























































