Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ում պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ավարտվում է հունիսի 30-ին, դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն.
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բրենթֆորդը» դեռևս սպասում են Քրիստիան Էրիկսենի վերջնական պատասխանին։
Ֆուտբոլիստի գործակալի հետ մեկ զրույցից հետո «Տոտենհեմը» կենտրոնացել է այլ խաղացողների վրա:
Էրիկսենը անգլիական թիմ տեղափոխվեց այս տարվա սկզբին:
























































