«Տոտենհեմի» կիսապաշտպան Սոն Հին Մինը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Ինչպես հաղորդում է լրագրող Ռուդի Գալետին՝ «Ռեալը» հետևում է հարձակման գծի մի քանի խաղացողի և հարավկորեացին թեկնածուների ցուցակում է։
ԱՊԼ ավարտված մրցաշրջանում Սոնը ռմբարկուների ցուցակի առաջին տեղը կիսեց Մոհամեդ Սալահի հետ։ Ֆուտբոլիստները 35 խաղում 23 գոլի հեղինակ էին դարձել։
























































