«Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոսել է Ռոբերտ Լևանդովսկու շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Առայժմ իրավիճակը միանշանակ է։ Հուլիսի 12-ը նոր մրցաշրջանում նրա առաջին աշխատանքային օրն է, և ակնկալում եմ, որ նա տեղում կլինի։ Բայց հիմա ես այդ հարցով չեմ զբաղվում, այլ գործեր էլ կան։ Բացի դրանից, իրավիճակը մի փոքր հանգստացել է։
Մենք շատ լավ զրույց ենք ունեցել նրա գործակալի հետ, ես իսկապես եղել եմ Մայորկայում։ Օլիվեր Կանը ևս ներկա է եղել։ Խոսել ենք, յուրաքանչյուր կողմը բացատրել է իր դիրքորոշումը։ Եվ, չնայած նրան, որ չենք խորացել մանրուքների մեջ, զրույցը ստացվել է։
Վստահ եմ, որ կհաջողվի հարթել իրավիճակը։ Ռոբերտը պրոֆեսիոնալ է, նրա առջև մեծ նպատակներ կան։ Ահա թե ինչու ամեն ինչ կարելի է հարթել։
Միայն կարող եմ կրկնել, որ նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվական։ Սպասում ենք նրան Մյունխենում հուլիսի 12-ին ու ակնկալում ենք, որ նա ներկա կլինի առաջին մարզմանը»,- Սալիհամիջիչի խոսքերն է փոխանցում Sky Sport Deutschland-ը։
























































