Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է իր հայրենակից Իվան Պերիշիչի՝ «Տոտենհեմ» տեղափոխության մասին։
«Ինձ զարմացրեց Պերիշիչի որոշումը։ Նա հիանալի մրցաշրջան անցկացրեց Իտալիայում, և ես վստահ էի, որ մնալու է «Ինտերում»։
ԱՊԼ-ն մարտահրավեր է Իվանի համար։ Նա շատ լիգաներում էր խաղացել և ցանկանում էր մի օր ուժերը փորձել Անգլիայում։ Պերիշիչը լավ գիտի Կոնտեին և նրա խաղային փիլիսոփայությունը։ Այդ ամենը նրան կօգնի, որպեսզի կարողանա հեշտ ադապտացվել»,- Օլիչի խոսքերն է մեջբերում Evening Standart-ը։
























































