«Յուվենտուսի» պաշտպան Լուկա Պելեգրինին կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Սկիրան, իտախացու ծառայություններով հետաքրրքված է «Վեսթ Հեմը»։ Ըստ աղբյուրի՝ թուրինցիները ֆինանսապես բավարար առաջարկ ստանալու դեպքում պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից։
23-ամյա Պելեգրինին, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո, Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը «ծեր սինյորայի» հետ լրանում է 2025 թվականի մառանը։