Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոսել է «Լիվերպուլի» վերջին հաջողությունների մասին, հաղորդում է Sports Illustrated-ը:
«Լիվերպուլը» ճիշտ ճանապարհի վրա է, և դա ինձ չի զարմացնում: Մենք տեսանք նրանց ուժը նախորդ մրցաշրջանում, երբ թիմը նվաճեց Չեմպիոնների լիգան:
Ուրախ եմ տղաների համար, քանի որ շատ ընկերներ ունեմ այնտեղ:
Սակայն, չեմ ցանկանում հետ նայել: Ես այլ ուղի ընտրեցի և չեմ ափսոսում դրա համար»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Կոուտինյոն «Լիվերպուլի» կազմում խաղացել է 2013- 2018 թվականներին, որտեղից էլ տեղափոխվեց «Բարսելոնա»: