«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ով հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ, կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ վերադառնալ «Տոտենհեմ»։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ներկայիս թիմի հետ։
Տեղեկություն կար նաեւ դանիացի խաղացողին ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը» «Տոտենհեմը», որտեղ Քրիստիանը խաղացել է 2013-ից 2020 թվականներին, նույնպես կարող է մասնակցել Էրիկսենին ձեռք բերելու պայքարին:
Էրիկսենը միացավ «Բրենտֆորդին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անցկացրած 11 հանդիպումներում կիսապաշտպանը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































